Իրավաբան Վիգեն Քոչարյանը քիչ առաջ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքների ամփոփման համաձայն՝ ընտրվեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, նրա թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 114, իսկ «դեմ»՝ 4 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ