ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ՝ պատասխանեց. «Կխոսենք, կխոսենք»: Հարցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում եք իրավաչա՞փ՝ նա պատասխանեց՝ հա, իհարկե:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», հակասական մեկնաբանություններ է ունենում:
Հարցին՝ ի վերջո ՍԴ նախագահ դուք համարում եք Վահե Գրիգորյանի՞ն՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասեց, որ ՍԴ-ում երկու դատավոր կա, որոնցից մեկը, կարծես թե, հանրապետությունից բացակայում է, հետեւաբար պարտականությունները ինչ-որ մեկը պե՞տք է կատարի, թե՞ ոչ»:
Մեր հարցին՝ բա ո՞վ է այդ դեպքում Հրայր Թովմասյանը՝ Արարատ Միրզոյանը չպատասխանեց:
Կարդացեք նաև
Լրագրողները Արարատ Միրզոյանին նաեւ հարցրեցին՝ ո՞ւր է կորել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ նա զարմացավ. «Կորե՞լ է, չգիտեմ: Հիմա մարդը բացակայում է նիստերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
և ամեն ինչ է իշխանությունը..Խորհուրդ Արարատ Միրզոյանին՝ Կարդացեք Ա. Իսահակյանի Աբու Լալա Մահարին