Հունիսի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ընդգծելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող աշխատանքները Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հանրային կառավարման ոլորտի հետ կապված համագործակցությանն առնչվող հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և գործարար կապերի խորացմանն ուղղված քայլերի շուրջ:
Կարդացեք նաև
Հարգելի՛ գործընկերներ,
Կից ուղարկում ենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը: