Առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իր թեկնածուին: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով ԲԴԽ-ի՝ հրաժարական տված անդամներին, Մարուքյանը շեշտեց. «Եղել է գործընթաց, որի արդյունքում մարդիկ հրաժարականներ են տվել: Այդ գործընթացը գեներացրել է իշխանությունը, եւ հրաժարական տվածների փոխարեն ընտրվում են իշխանության ներկայացրած թեկնածուները բացառապես: Այդպես չպետք է լինի, որպեսզի վստահության բարձր մակարդակ ապահովենք»:
Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ի անդամ ընտրվեց «Իմ քայլի» թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը, իսկ այսօր նույն խմբակցությունը թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ