Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Եթե հայ-ռուսական հարաբերությունները մենք չենք քննարկում, գտնվում են մարդիկ, որոնք ֆեյք նորություններով աշխատում են դրա դեմ»

Հունիս 21,2019 18:04

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո-Ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն այսօր հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասին, ինչպես նաեւ անդրադարձավ նաեւ ղարաբաղյան կարգավորման ընթացիկ փուլին:

Պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է այն կարծիքը, թե հայ-ռուսական հարաբերությունների դարերի պատմության ընթացքում միշտ չէ, որ ամեն բան հարթ է եղել, սակայն դրանք միշտ առանձնացել են կայունությամբ, սակայն անցած տարվա ապրիլին Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո վերլուծաբաններից շատերի կարծիքով, որ այդ կայունությունը կորսվել է, առաջ է եկել որոշակի լարվածություն, անգամ սառնություն, Սերգեյ Մարկեդոնովը ասաց. «Այսօրվա օրակարգի հարցերը պետք է քննարկել, քանի որ եթե դրանք մենք չենք մեկնաբանում, գտնվում են մարդիկ, որոնք խլում են տեղեկատվական նախաձեռնությունը, հաճախ շրջանառության մեջ դնում ֆեյք նորություններ ու ֆեյք գնահատականներ, որի արդյունքում կատարում են աշխատանք, որը ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների օգտին չեն:

Ես մի քանի կարճ եւ մատչելի գնահատական եմ ուզում տալ վերջին տարիներին Հայաստանում եւ Ռուսաստանում ռուս-հայկական հարաբերություններում տեղի ունեցած իրադարձություններին: Իսկապես, մեկ տարի առաջ Հայաստանում իրադարձություններ կատարվեցին, որոնք անվանեցին «Թավշյա հեղափոխություն»: Ակադեմիական եւ փորձագիտական բանավեճեր կան, թե հնարավո՞ր է դա ամբողջական իմաստով հեղափոխություն համարել: Իմ տեսանկյունով, Մոսկվայի ու Երեւանի մեջ հարաբերություններում այս ընթացքում կրիտիկական փլուզում է եղել: Այո, շատ մտավախություններ կային, որ Հայաստանում կատարված հեղափոխությունը կկրկնի Վրաստանի եւ Ուկրաինայի գունավոր հեղափոխությունները եւ այստեղ  տեղի կունենա քաղաքական հին թրենդների կոտրում: Հասկանո՞ւմ եք, մեր եզրակացությունները պետք է հիմնված լինեն ոչ թե սխեմաների, այլ փաստերի վրա: Նայելով մեկ տարվա իրավիճակին՝ մենք ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերում կրիտիկական կոտրվածք չենք տեսնում: Վերցնենք, օրինակ` ռազմական ներկայությունը՝ Գյումրիի 102-րդ բազան: Ես ֆեյքնյուզերի մասին հենց այնպես չէի խոսում: Հիշում եմ, երբ մեկ տարի առաջ տարբեր հրապարակումներ էին լինում այն մասին, իբր, Հայաստանի պատասխանատու անձինք 102-րդ բազան դուրս հանելու հարց են դնում: Ու անմիջապես ներգրավվում էին ինչ-որ փորձագետներ, որոնք չունենալով ինսայդի անհրաժեշտ թույլտվություն՝ այդ լուրերը տիրաժավորում էին: Բայց այդ լուրերը չհաստատվեցին: Հակառակը, պաշտոնական անձանց հայտարարությունները եղան այն մասին, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը պահպանվում է: Այո, այդ բազայի հետ կապված ժամանակ առ ժամանակ միջադեպեր առաջանում են: Բայց թվարկեք Եվրոպայում այն երկրները, որոնցում ամերիկացիները բազա ունեն եւ միջադեպեր չեն առաջանում:

Ռուս-հայկական հարաբերությունները չի կարելի դիտարկել դաշնակցային հարաբերություններից դուրս: Դաշնակիցների մեջ միշտ էլ հարցեր առաջանում են: Դրանք առաջներում էլ են եղել: Հիշենք թեկուզ, երբ նույն Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի համաժողովում հարց բարձրացրեց այդ կառույցի ոչ արդյունավետության վերաբերյալ: Եղե՞լ է նման բան: Եղել է: Կարելի է հիշել Ռոբերտ Քոչարյանին, որը Վլադիմիր Պուտինի հետ շփվելիս դժգոհում էր Ռուսաստանի մարզային վերնախավերում, մասնավորապես, Կրասնոդարի երկրամասում ինչ-որ հայաֆոբիայից: Այնպես որ, մտածել, թե մենք հիմա ենք ինչ-որ նոր բան բացահայտում, չի կարելի: Կամ վերցնենք ՀԱՊԿ-ին եւ ԵՄ-ին անդամակցությունը: Արդյոք Հայաստանը այս մեկ տարվա ընթացքում այդ կազմակերպություններից դուրս գալու հա՞րց է բարձրացրել:

Այո, հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր եւ գլխավորում էր «Ելքը», այդպիսի խնդիր դնում էր պառլամենտում՝ քննարկել, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի ԵՄ-ին անդամակցելը: Բայց ո՞վ, եթե ոչ նույն Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ներկայիս հայացքները հակասում են իր նախկինում ունեցած հայացքներին՝ ասել է. «Ինչ նշանակություն ունի, թե ինչ եմ ասել երբ ընդդիմադիր էի»: Քաղաքական գործիչները սովորաբար խուսափում են նման անկեղծությունից, սակայն Փաշինյանն այդ մասին հայտարարեց միանգամայն բաց:

Այնպես որ, առանցքային հարցերում Հայաստանը տեսակետը չի փոխել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930