«Վիգեն Քոչարյանը միշտ արժևորվել է նաեւ նախկին իշխանության կողմից, բայց նա քաղաքական պաշտոն չի զբաղեցրել եւ չի մասնակցել քաղաքական մանիպուլյացիաներին: Նա իմ աշխատանքային ընկերն է, իսկական գիտնական»,-ԱԺ ամբիոնից այսօր Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված՝ Արդարադատության գործող փոխնախարար Վիգեն Քոչարյանին այսպես բնորոշեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը (Գեւորգ Պետրոսյանը եւ Վիգեն Քոչարյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ են):
Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ Վիգեն Քոչարյանը միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ է եւ պարկեշտ, ազնիվ մարդ. «Մի քանի որ առաջ մեր վստահության մի «հայցորդ» այս ամբիոնից ամոթալի համարեց խորովածի սեղանին մասնակից լինելը: Տո Վիգեն Քոչարյանը լավ էլ մասնակցում է խորովածի սեղանի: Այսինքն, նա լավ էլ սեղանի ընկեր է: Նա ընկեր է եւ գիտնական, եւ դրանք իրար չեն հակասում»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Պետրոսյանը:
Նրա բնորոշմամբ. «Վիգեն Սարգսյանի միակ «թերությունն» այն է, որ բանտում չի ծանոթացել ինչ-որ մարդկանց հետ եւ չի ղեկավարվում բանտային հիշողություններով»:
Գովասանքի խոսքերը լսելուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Պարոն Պետրոսյան, Վիգեն Քոչարյանը մեր առաջադրած թեկնածուն է, ոչ թե ԲՀԿ-ի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ