Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկնարկը տրված է». Մակունցը բացահայտեց, թե որ մարմիններն են զբաղվելու «վեթինգով»

Հունիս 21,2019 18:33

«Վեթինգի» պատասխանատու մարմիններն են լինելու ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, կոռուպցիայի կանխարգելման մարմինը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Չափանիշների առնչությամբ տեղեկացնեմ, որ պետք է լինի հանրային քննարկում:

Բանավոր զրույցներում մեր գործընկերներին տեղյակ ենք պահել, որ չափանիշները մշակվում են»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով գործընկեր-խմբակցությունների քննադատությանը, թե իշխանությունը մինչ օրս չի ներկայացրել «վեթինգի» մասին տեսլականը:

«Կարծում եմ՝ կարճ ժամկետում կկազմակերպվի նաեւ այդ առնչությամբ համատեղ քննարկում: Ներկայացվելու է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որի հեղինակը Արարատ Միրզոյանն է, ինչն արագացնելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այնպես որ, գործընթացի մեկնարկը տրված է»,-նշեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930