«Բոլորը խոսում են «վեթինգ»-ից, բայց երբ ուզում ես հասկանալ, թե ինչ է դա ենթադրում, պատասխանը չենք կարողանում գտնել: Բոլորը լսել են, բայց որեւէ մեկը չի տեսել: Երբ փորձում ենք հարգարժան մեծամասնությունից (նկատի ունի «Իմ քայլին») «վեթինգի» մասին օրինագծի գոնե նախնական տարբերակը ստանալ, չի ստացվում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղից կարելի է եզրակացնել՝ կամ այդ նախագիծն այստեղ չի գրվում, կամ այն գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ գումարներ, որոնք պետք է տրվեն դատավորներին՝ այլեւս կաշառակեր չլինելու համար: Ամեն դեպքում, մեխանիզմները չկան, չկա պատկերացում: Իմ ողջախոհ կասկածներն առ այն, որ «վեթինգի» նախագիծը այս շենքում չի գրվում, հաստատվում են»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ