Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դուք «ղազինյանակա՞ն», թե «դավիթհարությունյանական» դպրոցի ներկայացուցիչ եք». Բաբաջանյանը՝ Վիգեն Քոչարյանին

Հունիս 21,2019 17:26

«Դուք «ղազինյանակա՞ն», թե «դավիթհարությունյանական» դպրոցի ներկայացուցիչ եք: Նրանք դեմ են դատաիրավական համակարգը վերափոխելու վերջին շաբաթների ջանքերին, որոնք ազդարարվել են ամենաբարձր մակարդակով»,-«Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանին ԱԺ նիստում այսօր այսպիսի հարցադրում ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Հարցադրումն ինչ-որ բան է ենթադրում: Օրինակ` այն, որ իրավաբանները կարող են լինել մեկ կամ մյուս ճամբարի ներկայացուցիչ, բայց կարծում եմ՝ այդ տարանջատումը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է անձանց, երկուսի հետ էլ երկար տարիներ հնարավորություն եմ ունեցել աշխատել: Պարոն Գագիկ Ղազինյանը ղեկավարում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որտեղ դասավանդում էի, Դավիթ Հարությունյանի հետ էլ աշխատել եմ նախարարությունում՝ որպես փոխնախարար: Նրանցից որեւէ մեկի հետ չեմ քննարկել «վեթինգի» եւ անցումային արդարադատության հարցերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930