«Նախկին իշխանության հետ գործընկերային հարաբերությունները որքանո՞վ կարող են ազդեցություն ունենալ ձեր որոշումների վրա՝ որպես ԲԴԽ անդամ»,-«Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանին ԱԺ նիստում այսօր այսպիսի հարցադրում ուղղեց նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Քոչարյանն այսպես պատասխանեց. «Քսան տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում եւ կարող եմ ասել, որ այսօրվա գրեթե բոլոր իրավաբաններն իմ ուսանողներն են: Ինչպես բոլոր ուսանողներիս հանդեպ ջանացել եմ հավասար վերաբերմունք ցուցաբերել, այդպես էլ օբյեկտիվ կվերաբերվեմ՝ որպես ԲԴԽ անդամ՝ առանց արտոնությունների եւ խտրականությունների, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե ում եմ լավ ճանաչում, իսկ ում՝ ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ