Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է իր հրաժարականի մասին, որը պայմանավորված է երեկ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցով: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Որոշում կայացնելը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, խորհրդարանի խոսնակի հրաժարականը ցուցարարների առաջ քաշած պայմաններից մեկն էր:
Վերջին տվյալներով՝ Թբիլիսիում գիշերը տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է առնվազն 240 մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարում՝ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանըե եւ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանում ուղղափառության համաժողովի ժամանակ: