Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանում» ադրբեջանական ֆիլմ կցուցադրվի

Հունիս 21,2019 16:11

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում կներկայացվի նաեւ ադրբեջանական ֆիլմ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը` խոսելով «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրից, որը ներառում է 13 ֆիլմ՝ 3-ական Հայաստանից, Թուրքիայից և Իրանից, 2 ֆիլմ Վրաստանից և մեկ՝ Ադրբեջանից:

Մանրամասն տեսանյութում

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը տեղեկացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը: Նշեց, որ երկար տարիներ «Ոսկե ծիրանի» կարեւոր մասն է կազմում «Հայկական համայնապատկերը», այս տարի ծրագիրն ընդլայնվել է, որպեսզի հայկական ֆիլմերը ներկայացվեն տարածաշրջանային ֆիլմերի կողքին, որպեսզի որոշակի մրցույթայնություն լինի տարբեր երկրների կինեմատոգրաֆների միջեւ եւ փորձել տեղեկանալ, թե ինչ թեմաներ են հետաքրքրում տարածաշրջանային երկրների կինոյի մարդկանց:

Մանրամասն՝ տեսանյութում

«Երբ արվում է տարածաշրջանային ծրագիր, առանց սահմանափակումների ներկայացվում է ամբողջ տարածաշրջանը, քանի որ մենք ունենք միջազգային ձեւաչափ, դա նշանակում է, որ եթե այնտեղից ուղարկում են ֆիլմ, փառատոնը պարտավոր է այն ընդունել»,-պարզաբանեց Կարեն Ավետիսյանը: Նա ասաց, որ դեռեւս պարզ չէ` արդյոք ադրբեջանական ֆիլմի ռեժիսորն անձամբ կժամանի՞ Հայաստան: Նաեւ նշեց, որ ֆիլմը կոչվում է «Մոլոկաններ», ռեժիսորը ադրբեջանցի է, որը ՌԴ քաղաքացիություն ունի, սակայն ֆիլմը ադրբեջանական արտադրության է:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930