Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միջամտելու հնարավորություն չեմ ունեցել». Վիգեն Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով դատական ակտերի մասին

Հունիս 21,2019 15:32

«Դուք Արդարադատության փոխնախարար եք եղել 2015թ.-ից, այսինքն՝ եղել եք Դավիթ Հարությունյանի տեղակալը: Մարտի 1-ից հետո դատարանների որոշ որոշումներ հանրությունը որակել է ապօրինի: Ձեր պաշտոնավարման ընթացքում փորձե՞լ եք դատավորներից գոնե բացատրություն պահանջել այդ որոշումների համար»,-«Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանին ԱԺ նիստում այսօր այսպիսի հարցադրում ուղղեց նույն խմբակցության պատգամավոր, Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, ասեմ՝ ինչո՞ւ: Իմ լիազորությունները սահմանված են համապատասխան օրենսդրական ակտերով, եւ դատարանների միջամտության որեւէ գործողություն՝ ի դեմս ինձ կամ նախարարի, կհամարվեր իշխանության տարանջատման սկզբունքի խախտում: Միակ հնարավորությունը նախարարի կողմից համապատասխան խախտման վերաբերյալ դիմում ներկայացնելն է: Ես այդ խնդիրներով ոչ անցյալով եւ ոչ ներկայում չեմ զբաղվել: Այդ որոշումներին, որոնք բացասական են ընդունվել հանրության շրջանում, միջամտելու հնարավորություն չեմ ունեցել»:

Անդրանիկ Քոչարյանն ակնարկեց՝ «անգամ չեք զրուցե՞լ Դավիթ Հարությունյանի հետ»: Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ զրուցել է, բայց զրույցի մանրամասները հանրայնացնելը հակասում է էթիկային:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930