Դատական իշխանությունում ճգնաժամ է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված իրավաբան Վիգեն Քոչարյանը:
«Այս ոլորտի արմատական բարեփոխումների քաղաքականություն պետք է մշակվի, հետո՝ քաղաքական որոշումներ պետք է լինեն: ԲԴԽ-ի դերը մեծ է լինելու, այն պատասխանատու է Սահմանադրության ճշգրիտ իրականացման համար»,-արձանագրեց թեկնածուն: Վիգեն Քոչարյանի խոսքով՝ դատական իշխանությունում ճգնաժամային ելույթներ կան. «Ճգնաժամի առանցքը համակարգի հանդեպ հանրային վստահության պակասն է, ինչը չի կարող ընդունելի իրողություն համարվել որեւէ ժողովրդավարական երկրում: Պատճառը տարիներ շարունակ դատական իշխանության անկախության բացակայությունն է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ