Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հարգարժան Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է Սահմանադրության եւ այլ դրույթների վերլուծության հիման վրա». Վիգեն Քոչարյան

Հունիս 21,2019 15:06

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:

Նա քիչ առաջ հանդիպում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք ՀՀԿ-ի օրոք արդարադատության փոխնախարար եք եղել, ՀՀԿ անդամ եղե՞լ եք՝ պատասխանեց. «Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, ես երկար տարիներ աշխատել եմ ԵՊՀ-ում, եղել եմ եվրոպական եւ միջազգային ամբիոնի հիմնադիր վարիչ, հետագայում նաեւ առաջարկություն եմ ստացել իմ գիտելիքները կիրառել նաեւ պրակտիկայում եւ 2015-ից մինչ օրս աշխատում եմ արդարադատության փոխնախարար, որը կոորդինացնում է միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը»:

Մենք հարցրեցինք՝ այս օրերին բուռն քննարկվում է Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթի հետ կապված, այն, որ անցումային դրույթներ չկան, թե ինչպես է ՍԴ անդամը դառնալու ՍԴ դատավոր, ձեր տեսակետը կասե՞ք սրա հետ կապված՝ Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ «Իմ՝ ԲԴԽ անդամի թեկնածուի կարգավիճակը թույլ չի տալիս, խորը իրավական վերլուծություն կատարեմ համապատասխան դրույթների, ուղղակի կարող եմ նշել, որ դա հարգարժան Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է Սահմանադրության եւ այլ դրույթների վերլուծության հիման վրա: Ես նույն վերլուծությունը, որը կատարել է պարոն Գրիգորյանը, չեմ կատարել»:

Հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը գիտե՞ք այս հարցի հետ կապված՝ Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի կամ հարցադրումների հետ կապված: Դեռեւս մենք այս զարգացումների հետ կապված ոչ հարցադրում ունենք, ոչ էլ արձագանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930