Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան-Արցախ միասնությունում կարող ուժերի ներգրավումը բխում է մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից. բաց նամակ

Հունիս 21,2019 15:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Արցախյան համաժողովրդական շարժման հիմնական նպատակը մեր Հայրենիքի մասնատված հատվածների վերամիավորումն էր մեկ ընդհանուր պետության մեջ, որն էլ կարող է ապահովել ընդհանուր Հայրենիքի բարգավաճումը, նրա հզորացումն ու անվտանգության ապահովումը: Մեր միավորման դեմ է ուղղված մեր հակառակորդի բոլոր ջանքերն ու անհաշտ պայքարը:

Հենց միավորման, ընդհանուր թշնամու դեմ հայության բոլոր հատվածների համախմբումն էլ ապահովեց հաղթանակը թշնամու նկատմամբ: Միավորումը այլընտրանք չունի:

Այսօր ևս մենք կանգնած ենք միասնական լինելու խնդրի առջև: Դա օրհասական, լինել-չլինելու հարց է:

Հայոց միավորման ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է օրենսդրական համապատասխան պայմանների ստեղծում երկու հանրապետություններում, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում՝ հնարավոր դարձնելով ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Այն անպայման կունենա բարոյական ամուր նշանակություն հայության երկու հատվածների ավելի սերտ ինտեգրման կարևոր գործընթացում:

Հայաստան-Արցախ միասնությունում կարող ուժերի ներգրավումը բխում է մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու և միասնական Հայրենիքի կերտման անհրաժեշտությունից: Այն կհանդիսանա նախադրյալ հետագայում Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման ողջ ներուժը լավագույնս օգտագործելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Արցախի նախագահ և Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունք ընձեռելու նպատակով նախաձեռնվել է Արցախի քաղաքացիների ստորագրահավաք՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնելու և այդ փոփոխությունների ընդունման համար հանրաքվե նշանակելու խնդրանքով դիմելու Արցախի Հանրապետության Ազգային Ժողովին:

Խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հայանպաստ նախաձեռնությանը:

ՀՀ և ԼՂՀ մի խումբ քաղաքացիներ՝

19/06/2019

 

Նամակը ստորագրել են՝

Բակուր Կարապետյան; գրող, հրապարակախոս

Վլադիմիր Դավթյան; Արցախյան պատերազմի վետերան, դոցենտ

Լենսեր Աղալավյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Շեկյան Համլետ; տ.գ.դ., պրոֆեսոր

Կորյուն Կարապետյան; տ.գ.դ., բաժնի վարիչ

Սամվել Սարգսյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ռուբիկ Թովմասյան; տնտ. գ.թ., դոցենտ

Քամալյան Օլեգ; փիլ. գ.դ., պրոֆեսոր

ԴանիելյանԼեյնոստ; Ագր. Համալսարանի պրոֆեսոր

Խաչատրյան Ա.; ֆմ.գ.թ., պրոֆեսոր

Վարդան Վլասյան; տ.գ.թ., դոցենտ

Թամրազյան Անահիտ; գլխավոր մասնագետ

Գրիգոր Նազարյան; տ.գ.թ., դոցենտ

Սամվել Գրիգորյան; դոցենտ

Յուրի Հովհաննիսյան; փ.գփթ., դոցենտ

Բաղդասար Թևոսյան; տ.գ.թ., դոցենտ

Խաչատրյան Ալեքսանդր; ֆմ.գ.թ., պրոֆեսոր

Գևորգ Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գրիգոր Ղարիբյան, ՀՀ ԳԱԱ թղթ. Անդամ

Սուրեն Մխիթարյան; ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Գուրգեն Ղուլղազարյան; ֆմ.գ.դ., պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930