Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մակունցի պարզաբանումը, թե ինչու են ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Վիգեն Քոչարյանին

Հունիս 21,2019 14:54

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանն Արդարադատության գործող փոխնախարար է, նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2015թ.-ից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Վիգեն Քոչարյանը: Մակունցը պատասխանեց. «Թեկնածուների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նրանք տեղյակ չեն լինում, որ մենք նկատի ենք ունենում նրանց թեկնածությունը: Սա կարեւոր է՝ անաչառության սկզբունքի համար: Մեր նպատակն է՝ ԲԴԽ կազմում ունենալ դատաիրավական համակարգի բարեփոխումներին պատրաստ թեկնածուներ: Մեր կարծիքով՝ Վիգեն Քոչարյանն այդ թեկնածուներից է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930