Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է ԱԳ նախարարին պատշաճ կլինի հարցնել». Վլադիմիր Կարապետյանը` համանախագահների նոր առաջարկների մասին

Հունիս 21,2019 14:51

«Դրա մասին ոչինչ չի ասվում, ինձ թվում է ԱԳ նախարարին պատշաճ կլինի հարցնել»,-Aravot.am-ի հարցին այսօր այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Հարցը վերաբերում էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությանը:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում, Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորաբար, ասել է. «Մենք ունեցանք բավականին ինտենսիվ մտքերի փոխանակում: Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»: Նա նաեւ հավելել է, որ կողմերն առաջ են շարժվում նույն խաղաղության ծրագրով, որը բանակցային սեղանին է վերջին 15 տարիներին:

Արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարություն էին տարածել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Համանախագահների հայտարարությունը շատ բովանդակային էր»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Վարչապետի խոսնակը կարեւոր է համարում, որ հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/875155786195826/

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930