Հունիսի 18-ին՝ ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթվա շրջանակներում, Վայոց Ձորի Գլաձոր համայնքում տեղի ունեցավ նոր արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողություն:
Էլեկտրակայանը կկառուցվի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում:
Միջոցառումը էներգաարդյունավետության վերաբերյալ Եվրամիության բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է՝ ՙԵՄ Կայուն Էներգիայի շաբաթ 2019՚-ի շրջանակում:
Շաբաթը կներկայացնի Կայուն էներգիայի օրերը Հայաստանում, երիտասարդական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, նկարչական մրցույթներ, սեմինարներ և դասախոսություններ, արևային ֆոտոգալվանային էլեկտրակայանների հանդիսավոր բացումներ, կենսագազի արտադրամասի գործարկում, կայուն ջերմոցի բացում և բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներ:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east