Մինչ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ցույց էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պահանջով, ՍԴ դատարանից դուրս եկավ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ժամը 08.00-ից ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը եկել է աշխատանքի: Իրենք ունեցել են աշխատակարգային քննարկում, ներկա է եղել Վահե Գրիգորյանը:
Հարցին՝ Վահե Գրիգորյանի՝ երեկ՝ ԱԺ-ում արված հայտարարությունների մասին քննարկում եղե՞լ է, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել և տեղեկություն չունի, որ այլ քննարկում է սպասվում:
Արևիկ Պետրոսյանն ասաց, որ իրենք բնականոն հունով աշխատում են: Հստակեցմանը՝ այսօրվա որոշումների թվում եղե՞լ է Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու հարցը, Արևիկ Պետրոսյանը չհերքեց՝ ասելով, որ օրակարգում մի քանի տասնյակ հարցեր են եղել:
Կարդացեք նաև
Հարցին՝ իրեն ՍԴ անդա՞մ, թե ՍԴ դատավոր է համարում, Արևիկ Պետրոսյանը հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրության:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ