Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի ընտրության մասին. «Իշխանությունը հենց նեղն է ընկնում՝ սկսում է քայլեր մտածել»

Հունիս 21,2019 14:30

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ երբ Քոչարյանի գործով դատարանի որոշումը հրապարակվեց «Դատալեքս» համակարգում, եւ երբ պարզ դարձավ, որ այդ որոշումից բխում է, որ ՍԴ են դիմելու, դրան հետեւեց վարչապետ Փաշինյանի կոչը՝ փակել դատարանների  մուտքներն ու ելքերը. «Շրջափակվեցին դատարանները, սահմանադրական կարգը տապալվեց, խախտվեց: Խախտվելու ու տապալվելու միջեւ մեծ տարբերություն կա, այդ մասին պատեհ պահին կխոսենք: Հետո եղավ այն, որ այսօր Վերաքննիչում փորձում են բողոքարկել ՍԴ դիմելու որոշումը: Ի ՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ այն, որ երեկ, մեր կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանն ասաց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: Դրանից հետեւություն՝ հենց նեղն է ընկնում այս իշխանությունը, սկսում է քայլեր մտածել»:

Սահակյանն ասաց, որ չի բացառում, որ վաղը ՍԴ դռները կփակվեն եւ ՍԴ նախագահ Թովմասյանն եւ մյուս դատավորները չեն կարողանա մտնել ՍԴ շենք. «Որ դեպքերում է կատարվում սա՝ երբ  վտանգ են տեսնում Քոչարյանի գործով: Ասում են՝ ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը գտնվել ազատության մեջ: Այսօր այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացածս կարող ենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակու,մ եւ դատախազությունը կասի՝ մեղավոր է,  որովհետեւ դատախազությունում կան մարդիկ, որոնք մտածում են, չեն ուզում, որ իրենք մնան այդ տեղում, եւ որպեսզի իրենք մնան իրենց տեղում անկաշկանդ, որպեսզի այդ տեղում ծաղկեպսակներ չդնեն՝ պատրաստ են ծառայել բոլորին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930