Քիչ առաջ ՍԴ դատարանի դիմաց անցկացվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցն ավարտվեց: Այս պահին ՍԴ բակում ցուցարարներ այլևս չկան, միայն լրագրողներն ու ոստիկաններն են:
Ցուցարարները լրագրողներին տեղեկացրին, որ գնում են Նոյյան տապան մամուլի կենտրոն ասուլիսի: Լրագրողների հարցին՝ իսկ ո՞րն է ասուլիսի թեման, ցուցարարները պատասխանեցին՝ Վերաքննիչ դատարանի խնդիրը, ինչպես նաև Ջիվան Աբրահամյանի թեման, որը, ըստ նրանց, ժողովրդին տանում է սխալ ուղղությամբ:
Նշենք, որ ցուցարարների մեծամասնությունը հեռացել էր ՍԴ բակից, հիմա նրանցից որոշները վերադառնում են ՍԴ բակ: ՍԴ շենքում են և´ Հրայր Թովմասյանը, և´ Վահե Գրիգորյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև