Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայցվորի վրայից վերցրեք Ֆինանսների նախարարությանը ծանուցելու բեռը». ԼՀԿ օրինագիծը

Հունիս 21,2019 14:01

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

հեղինակ, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, թե որ կարգավորմանն է առնչվում առաջարկվող փոփոխությունը. «Առկա իրավակարգավորմամբ՝ ՀՀ Վարչական դատարան դիմելիս հայցվորը հայցադիմումի պատճեն ուղարկում է նաեւ Ֆինանսների նախարարություն՝ անկախ նրանից, թե պետական որ մարմնի դեմ է ուղղված հայցը: Սա անհարկի ծանրաբեռնում է քաղաքացուն: Կարծում ենք՝ կառավարությունն ինքը կարող է հայցադիմումի մասին տեղյակ պահել Ֆինանսների նախարարությանը: Առաջարկում ենք քաղաքացու վրայից հանել այս պարտավորությունը»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930