«Անի Սամսոնյանը ոչ միայն ինձ, այլեւ շատերին բնորոշեց որպես «դիլետանտ»՝ հերթական հուզական պոռթկման ժամանակ դիլետանտ համարելով մի նախագիծ, որի վրա ամիսներ շարունակ աշխատել եմ ոչ միայն ես, այլեւ ՏԻՄ տասնյակ աշխատակիցներ»,-«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ իր հասցեին այսօր հնչած մեղադրանքներին ԱԺ ամբիոնից այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: Նրա բնորոշմամբ՝ Անի Սամսոնյանը «դիլետանտ» անվանեց մի օրինագիծ, որը հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել նաեւ ԼՀԿ-ի կողմից:
«Եթե այս օրինագծով սահմանում ենք, որ չօգտագործվող տարածքի համար գործարարը աղբի վճար չպետք է վճարի, դա դիլետանտությո՞ւն է: Կամ տիկին Սամսոնյանն օրենքը չի կարդացել եւ որոշել է հերթական պոպուլիստական ելույթն ունենալ, կամ կարդացել է եւ չի հասկացել, կամ կարդացել եւ լավ էլ հասկացել է, բայց պոպուլիզմը գերադասեց բանականությունից»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Պապոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ