«Մենք Հրայր Թովմասյանի հետ հանդիպելու կարիք չունենք, մենք չենք եկել բանակցելու, մենք պահանջում ենք Հրայր Թովմասյանի հրաժարականը»,- ՍԴ դատարանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ցուցարարներից «Հասարակական առաջընթաց» ՀԿ անդամ Արթուր Մովսիսյանը:
Նա նշեց, որ պահանջում են անխտիր բոլոր ՍԴ դատավորների հրաժարականները և բողոքի անժամկետ ցույց են անելու: Ցուցարարները պահանջում են, որ ԱԺ-ն նշանակի ժամանակավոր դատավորներ: Նրանք վստահեցրին՝ չեն ուզում, ՍԴ-ի ինստիտուտը փլուզվի: Այնուհետև ցուցարարներից մեկն ասաց, որ ճեղքելու են ոստիկանական պատնեշը և դատարանի դուռը փակելու են. Հրայր Թովմասյանն այս շենքից դուրս չի գալու:
Արթուր Մովսիսյանը պատմեց, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի և ցուցարարների միջև միջադեպ է տեղի ունեցել. «Ալվինա Գյուլումյանը, երբ դուրս եկավ, փորձում էինք խոչընդոտել նրա մուտքը, թույլ չէինք տալիս գնա, նա խաղաղ ցուցարարին հրեց, գցեց: Պատրաստվում ենք հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ