Օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էր. «Այսինքն՝ եթե իրենք էլ հասկանային, որ լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ, չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ-ի միջեւ»։ ԲԴԽ թեկնածուի այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին, թե ինչու Բեքմեզյանը միանգամից ցեխ շպրտեց ԲԴԽ նախկին անդամների գործունեության վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու այդպիսի բան արեց. ի վերջո, ԲԴԽ կազմում եղել են պրոֆեսիոնալ իրավաբաններ։
–Պարոն Բեքմեզյան, ինչպես գիտենք, մամուլը հրապարակեց, որ Դուք ՀԱԿ շրջանակներից առաջադրված թեկնածու եք։ Ձեր քույրն ամուսնացած է Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանի հետ։ Արդեն պատրաստ է դատավորներին վեթթինգի ենթարկելու նախագիծը, ԲԴԽ անդամներն էլ են համարվում դատավորներ. ի՞նչ կասեք Ձեր այս կապի մասին։
–Կապը միայն ազգակցական է, եւ քաղաքական որեւէ կապ չկա։ Եվ կարող եմ Ձեզ ասել, որ դա որեւէ կերպ չի կարող ազդել իմ անաչառության եւ օբյեկտիվության վրա, ինչպես ասել եմ եւ պնդում եմ։
Կարդացեք նաև
–Իսկ եթե մյուս կողմը փորձի Ձեզ դիմել, էլի պետք է բացառե՞ք ազդեցությունը։
–Վստահ եմ այն կողմից, բացառում եմ, որպեսզի փորձեն միջամտել իմ գործունեությանը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում