ԱԺ-ում այսօր օրինագծերից մեկի ներկայացման ժամանակ ամբիոնին մոտեցավ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: Նրա դիմելաձեւը դահլիճում ժպիտ առաջացրեց: «Ազգային ժողովի հարգելի նախագահ, պատվարժան դատավորներ…»,-ելույթն այսպես սկսեց Աննա Վարդապետյանը, ապա ժպտալով շտապեց ուղղել խոսքը. «Հարգելի պատգամավորներ…ներողություն, մասնագիտական էր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ