Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Խուդոյանը՝ Քոչարյանի գործի մասին. «Եթե դատարանները նույն օրը որոշում կայացնեն՝ հերթական իրավական քաոսը կառաջանա»

Հունիս 21,2019 12:44

«Պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկում, առհասարակ, տեղի չի ունեցել: Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցել, ինչով կոպտագույն կերպով խախտել է թե՛ մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե՛ ընդհանրապես քրեական դատավարությունում մասնակցության սկզբունքը: Գործընկերներիցս հետաքրքրվեցի՝ նման դեպք քրեական դատավարության պատմության ընթացքում, որեւէ մեկը չմտաբերեց»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա նկատեց՝ դա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը դեռ լուրջ հետեւանքներ է ունենալու դատական համակարգում:

Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի՝ ՍԴ դիմելու դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման, եւ եթե գործն ընդունել է, նշանակում է առերեւույթ կասկածներ կան.«Միեւնույն ժամանակ երկու դատական ատյան չեն կարող միեւնույն հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենան: Պատկերացրեք դատարանները որոշում կայացնեն միեւնույն օրը. Վերաքննիչ դատարանը որոշում է, որ կասկած չկա սահմանադրականության, իսկ ՍԴ-ն որոշում է, որ կա կասկած: Առաջանում է այն, որ դատախազությունն ու դատարանը իր գործողություններով հերթական իրավական քաոսն են առաջացնում Հայաստանի հանրապետությունում: Սահմանադրականության հարցրեի վերջնական լուծողն ու գնահատողը Սահմանադրական դատարանն է, անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում՝ ոչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930