Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՍԴ դատարանի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով:
Լրագրողները աշխատանքի գալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունները, թե ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում: Եթե ինչ-որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կխոսեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»:
Նշենք, որ ՍԴ դատարանի առաջ հավաքված և Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարում էին, որ այս պահին ՍԴ նախագահը Վահե Գրիգորյանն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ