Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանի հայտարարությունը կարող է դիտարկվել ազգային խտրականության քարոզ․ Բորիս Մուրազի

Հունիս 21,2019 12:05
Երեկ Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը դատավորի երդում տվեց։
Վահե Գրիգորյանը, մինչ երդման տեքստը արտաբերելը, հատուկ հայտարարությամբ հանդես եկավ և ազդարարեց, որ արտաբերելով «․․․․Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ․․․» բառերը նկատի է ունենալու բացառապես հայ ժողովրդին․«Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, երբ ես կարտաբերեմ այս բառերը ես նկատի եմ ունենալու, որ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ, սակայն իմ երդումը տալիս եմ բացառապես հայ ժողովրդին: Եվ սա ոչ թե լիրիկական, և ոչ պաթոսալի վերապահում, սա շատ հստակ սահմանադրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է:
…..ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին, իսկ ՀՀ-ում սահմանադիրը բացառապես հայ ժողովուրդն է․․․․»։
ՍԴ նորընտիր դատավորի այս հայտարարությունը կարող վիրավորական լինել Հայաստանի Հանրապետությունում ապրող այլ ինքնություն ունեցող քաղաքացիների համար։ Վահե Գրիգորյանը, ըստ էության, Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարությունը դնում է մի կողմ և աստիճանակարգում է հասարակությանը։ Նման խտրական հայտարարությունը ամենևին էլ հարիր չէ ՍԴ դատավորին։ Այն նաև կարող է խաթարել հասարակական համերաշխությունը։
Ելնելով այս ամենից՝ կարծում եմ, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը պետք է հավելյալ մեկնաբանությամբ հանդես գա և մանրամասնի, թե ի՞նչ նկատի ունի, երբ հայտարարում է, որ բացառապես հայ ժողովրդի առաջ է երդում տալիս։ Եվ արդյո՞ք սա կարող է նշանակել, որ նա դեմ է ՀՀ Սահմանադրության այն դրույթին, որով ՀՀ բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ։
Բորիս Մուրազի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Սկսվեց․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930