Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Կան ուժեր, որոնց հետ կարելի է ավելի ակտիվ համագործակցել». «Ժողովուրդ»

Հունիս 21,2019 11:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, Հայ Ազգային կոնգրեսի հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ։ Ըստ նախարարի՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն։

–Պարոն Հարությունյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ կուսակցությունը կհամագործակցի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախկինում պայքարել են նախորդ ռեժիմի դեմ։ Որո՞նք են այդ ուժերը, ինչպիսի՞ն է լինելու այդ համագործակցությունը։

–Կոնկրետ կուսակցությունների կամ ուժերի վերաբերյալ քննարկումներ չի եղել, եղել են տասնամյակներ շարունակ ուժեր, որոնք մինչեւ վերջ պահել են իրենց գիծը ու չեն համագործակցել ռեժիմի հետ. խոսքը գնում էր այդ ուժերի մասին։ Ես էլ իմ մտքում ունեմ մի քանի գործիչների ու ուժերի, որոնց հետ կարելի է ակտիվացնել համագործակցությունը։ Մնացածն արդեն աշխատանքային բնույթ է կրում։

–Ո՞ր ուժերն են Ձեր մտքում, արդյոք դա «Հայ Ազգային Կոնգրես»–ին կամ «Հանրապետություն» կուսակցությա՞նն վերաբերում։

–«Հանրապետություն» կուսակցության հետ ունեցել ենք համագործակցություն եւ ունենք լավ հարաբերություններ։ Դա ե՛ւ Հայ Ազգային Կոնգրեսն է, դա ե՛ւ Հովհաննես Հովհաննիսյանի «Լիբերալ» կուսակցության ղեկավարն է, կան ուժեր, որոնց հետ կարող ենք համագործակցել, դրանց թվում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունը։ Կան ուժեր, որոնց հետ կարելի է ավելի ակտիվ համագործակցել։

Հ. Գ.- Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ «Լիբերալ» կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար արդյոք իրենք ՔՊ-ի հետ համագործակցելու առաջարկություն ստացել են, թե ոչ։ «Մենք համագործակցության առաջարկություն չենք ստացել»,– հայտարարեց Հովհաննիսյանը։ Իսկ հարցին՝ եթե լինի առաջարկություն, իրենք ընդունելու են համագործակցելու աոաջարկությունը, վերջինս ասաց. «Չեմ կարող ասել, առաջարկություններ կլինի, կնայենք, կասենք, կքննարկենք, կորոշենք»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930