Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Վահե Գրիգորյանի մասին. նախկին ու ներկա սահմանադրությունների ինչ-որ տերմիններ վերցրել է ու բառախաղ է անում. «Հրապարակ»

Հունիս 21,2019 11:01

Վահե Գրիգորյանի հայտարարությանը կոշտ արձագանքեցին, սահմանադրագետ Վարդան Այվազյանը լրատվամիջոցների հետ զրույցում դրանք որակեց քաղաքական գործչին հարիր հայտարարություն։ Ասաց, որ նախկին ու ներկա սահմանադրությունների ինչ-որ տերմիններ վերցրել է ու բառախաղ է անում, որ դա «իրավական անգրագիտության դրսևորում» է, ու «դատավոր» եւ «անդամ» բառախաղի արդյունքում էությունն ու բովանդակությունը չեն փոխվում։

Բանն այն է, որ խորհրդարանի կողմից Վահե Գրիգորյանը ՍԴ ընտրված երկրորդ դատավորն է, մյուսը՝ Արման Դիլանյանը, այժմ գտնվում է արձակուրդում, իսկ ՍԴ մյուս դատավորները «ՍԴ անդամներ» են, նրանք ընտրվել են, երբ դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ չէին մտել, եւ օգտագործվում էր ոչ թե «դատավոր», այլ «անդամ» բառը։ Իսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքում գրված է, որ ՍԴ նախագահին փոխարինում է դատավորը։

ՍԴ գործող անդամ Ալվինա Գյուլումյանն էլ «կոռեկտ» չհամարեց մեկնաբանել արդեն գործընկեր դարձած Գրիգորյանի հայտարարությունը, սակայն կցկտուր խոստովանեց, որ համաձայն չէ դրանց հետ, արձագանքեց միայն այն խոսքին, որ ՍԴ-ում կա ընդամենը 2 դատավոր։ Փաստորեն, Դուք անօրինական եք. աշխատում՝ հարցրինք նրան։ «Մենք պաշտոնավարում ենք օրենքի շրջանակներում՝ Սահմանադրության անցումային դրույթներին համապատասխան, հիմա թե ինչպես է մեկնաբանում մեզանից յուրաքանչյուրը՝ թող գա, կնստենք, կքննարկենք, եթե պետք եղավ, մեկնաբանություն կանենք»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Daniel says:

    Այդ մասնագետները թող հետևյալ հարցին պատասխանեն՝ Դրանք պաշտոնավարում են, որպե ինչ՞ 1. որպես դատավոր թե անդամ, 2. եթե որպես դատավոր, ապա, որ իրավական նորմով է դա սահմանված:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930