Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում, ՔԿ-ում, ոստիկանությունում ու գլխավոր դատախազությունում քննարկվել են 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերը

Հունիս 21,2019 10:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև հունիսի 17-ը յուրաքանչյուր մարմնի մասով կազմված միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպեսև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով նախաձեռնել հանրային քննարկումներ, ներգրավելով նաև ՔՀԿ-ներին:

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները հունիսի 11-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՔԾ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայությունն իր բյուջետային ծախսերը նախատեսում է իրականացնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական վարույթի իրականացման և վերապատրաստումներ ու հատուկ ուսուցումներ կազմակերպելու նպատակով:

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ընդգծել է ծառայության արդիականացման և մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված ծախսերի ավելացման կարևորությունը ներկայիս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում: Կարևորվել է նաև եվրոպական երկրներում գործող հակակոռուպցիոն մասնագիտացված ուսումնական հաստատություններում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման անհրաժեշտությունը:

ԻՀԱ ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Մարատ Ատովմյանը և Արտյոմ Մեսրոպյանը հունիսի 10-ին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2020 թվականի բյուջեի, ինչպես նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերի քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը, պետի տեղակալ Վարդան Պետրոսյանը և ֆինանսաբյուջետային վարչության այլ աշխատակիցներ:

Քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան ներկայացրեց ոստիկանությունում վերջին ժամանակահատվածում ինչպես իրականացված, այնպես էլ իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղություններն ու դրանց ընթացքը:

Հունիսի 12-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետներ Լուսինե Նալբանդյանը և Նարեկ Ենոքյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և Գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են դատախազությունում 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը և ներկայացվել են դիտարկումներ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Լուսինե Նալբանդյանը ողջունել է այն հանգամանքը, որ հայտում ռազմավարական տեսանկյունից առանձնացված են թիրախներ։ Փորձագետ Նարեկ Ենոքյանն առաջարկեց վերանայել դատախազության ծառայողների վերապատրաստման փիլիսոփայությունը և նախատեսել հնարավորություններ նրանց հակակոռուպցիոն կարողությունների ուժեղացման համար, այդ թվում միջազգային լավագույն հակակոռուպցիոն ակադեմիաներում ուսանելու համար։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը առաջարկեց բյուջետային հայտերը կազմելիս առաջնորդվել ԵՄ-Հայաստան համաձայնագրով ամրագրված դրույթներով ևս։

Ներկաները փաստել են, որ հանդիպումը կառուցողական էր, իսկ Համայակ Նավասարդյանը ամփոփեց, որ նման փոխհամագործակցությունը ողջունելի է, քանի որ փորձագետները սրտացավորեն առաջարկներ են անում՝ ուղղված հայտերի բարելավմանը:

Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկման համար, հունիսի 14-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի իրավաբան-փորձագետները ու անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են դիտարկումներ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Հավելենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կմշակվեն առաջարկությունների փաթեթներ, որոնք առաջիկայում կներկայացվեն վերոնշյալ կառույցներին:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930