«Հրա´յր հեռացիր». այս պահին ՍԴ դատարանի դիմաց տեղի է ունենում բողոքի ցույց: Մասնակիցները պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: ՍԴ բակում հավաքվել են վեց քաղաքացիներ, նրանք կանգնած են պաստառներով և պարբերաբար գոչում են՝ «Հրա´յր, հեռացիր»:
ՍԴ բակում է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա ի նշան բողոքի պառկել է:
Ցուցարարները հայտարարեցին. «Ստի, կեղծիքի, փողի վրա հիմնված դատավորներն այս շենքում տեղ չունեն, այստեղ պետք է լինեն միայն արդար և ժողովրդի սերն ու վստահությունը վայելող դատավորներ: Այդպիսի դատավոր մեկն է այս պահին՝ Վահե Գրիգորյանը: Շնորհիվ նրա՝ մենք այս շենքի դռները չենք արգելափակում: Այս շենքի ներսում ՍԴ նախագահը Վահե Գրիգորյանն է»: Ցուցարարները նշեցին, որ նման անհրաժեշտություն եղել է վաղուց:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ