Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը ընդգծեց հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը. Հայաստանի ԱԳՆ

Հունիս 21,2019 10:11

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և Մոսկվայում կայացած հանդիպումների:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ:

Քննարկվեցին շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ընդգծեց հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվեց նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները:

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ԱԳ նախարարների հետ կիսվեցին խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում հումանիտար ոլորտում: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հայաստանի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930