«Ալիք մեդիա». Վրաստանի խորհրդարանի առջեւ ծավալված լայնամասշտաբ բողոքի ցույցը ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով ցրել ցույցը:
Ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ էին տեղի ունենում։
Ցուցարարները փորձել էին ճեղքել ոստիկանական պատը: Հանրահավաքի մասնակիցները հատուկ ջոկատայինների ուղղությամբ տարբեր իրեր էին նետում:
Կարդացեք նաև
Արցունքաբեր գազի կիրառումից հետո քաղաքացիների մի մասը լքել է խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն նրանք հավաքվում են Ազատության հրապարակում։
Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։
https://www.facebook.com/rustavi2/videos/938057043203909/?__xts__[0]=68.ARC9n6AmbTe4GdiVdCcIpuTh31_x8Rf5F-M-OOSrWFyjipig1Qnq3OWkL0WmuEKq4OVVSXOIBpQbFup9BADdJHaHdJS22s4DgaYP-JDyAdEI2BtoZQP39jC9ud1tq_AKToDqx_ovRH790Svx1J3OKCiFh1xNxoRAsrZTt9qeK9jNF38-oP9OZa8xVrn0hGSln6noWNOZFKkyizhVJthWnZJacum34akJW6qNRsH0x6OoEstSP58A7wC2IZm_hRafBWg7o6VulVQgYmpF5YASIvF4BpcYQfCwdZ0LqZi62IHMyi9i2G3ah-UqfmKd_v6lYN31eewISfshRRZgCL_tAIcK7WH5z_kkVQA&__tn__=-R