2019թ. հունիսի 20-ին ԵՄ խորհուրդը մինչև 2020թ. հունիսի 23-ը երկարաձգել է սահմանափակող միջոցառումները Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման հետ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:
Սահմանափակող միջոցառումները վերաբերում եմ ԵՄ անձանց և ԵՄ-ում տեղակայված ընկերություններին: Դրանք սահմանափակվում են Ղրիմի և Սևաստոպոլի տարածքով:
Պատժամիջոցները ներառում են ներդրումների արգելք Ղրիմում և Սևաստոպոլում, Ղրիմից կամ Սևաստոպոլից ԵՄ արտադրանքի ներմուծման արգելք: Արգելվել է նաև որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը ղրիմյան ընկերություններին:
Պատժամիջոցները տարածվում են նաև Ղրիմի և Սևաստոպոլի զբոսաշրջային ոլորտների վրա: Եվրոպական զբոսանավերը չեն կարող մտնել Ղրիմի թերակղզու նավահանգիստներ, բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ