Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը ներկայացրել է Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» ողջունող բանաձև

Հունիս 20,2019 23:23

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը ներկայացրել է բանաձև՝ ողջունելով Հայաստանի 2018թ. խաղաղ քաղաքական անցումը, ԱՄՆ-Հայաստան «ռազմավարական գործընկերությունը» և կոչ անելով երկկողմ գործակցության քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում: Այս մասին ասվում է Ամերիկայի հայ դատի տարածած հաղորդագրության մեջ:

«Թավշյա հեղափոխությունն իր վերջնակետին հասավ  2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ազգային խորհրդարանական ընտրություններով, որոնք համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության, անցկացվեցին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելում էին հանրային լայն վստահություն, ինչը պետք է պահպանվի հետագա ընտրական բարեփոխումների միջոցով»,- ասվում է  բանաձևի տեքստում:

Դրանում նաև կոչ է արվում ԱՄՆ-ին օգնել հայ ժողովրդին ամրապնդելու ձեռք բերած առաջընթացը՝ ուժեղացնելով ԱՄՆ-Հայաստան կապերը երկկողմ այցելությունների, պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների միջոցով,  ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահական գործողություններում, աջակցել կուսակցությունների զարգացմանը, թափանցիկությանը, օրենքի գերակայությանը, քաղհասարակության զարգացմանը և մամուլի ազատությանը:

«Վերջին տարում Հայաստանն անցնում էր տեղական շարժման միջով, որը հանգեցրեց ոչ բռնի թավշյա հեղափոխության և դեկտեմբերին ազատ և բաց ազգային ընտրությունների: Այդ նշանակալի իրադարձություններն ապացուցում են հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը և ցույց են տալիս, թե ինչու է այդքան կարևոր ԱՄՆ-ի համար բարձրացնել մեր գործակցությունը Փաշինյանի կառավարության հետ: Հայաստանն ապրում է կարևորագույն պահ, երբ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է օգնել խթանելու ժողովրդավարության ուղղությամբ աշխատող և քաղհասարակության ինստիտուտների աճը: Ես լիահույս եմ, որ այս բանաձևը սկիզբն է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության լայնածավալ ռազմավարական թարմացման՝ հիմնված մեր ընդհանուր շահերի և արժեքների վրա… Ես կշարունակեմ հավելյալ աշխատել իմ գործընկերների հետ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- իր ելույթում ասել է Փալոնը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930