Իտալիայի Ֆաենցա քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Վաղը Հայաստանի հավաքականից մրցագորգը կտրամադրվի հինգ պատանի ըմբիշի՝ 48 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանին, 55 կգ Հայկ Աբրահամյանին, 65 կգ Տիգրան Ղազարյանին, 80 կգ Տիգրան Առաքելյանին եւ 110 կգ՝ Սերգեյ Սարգսյանին:
Հավաքականը Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնել է հունիսի 19-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ