Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը Վահե Գրիգորյանի հայտարարությունն անհիմն է համարում. SHANTNEWS

Հունիս 20,2019 22:20

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը:

«Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների հիման վրա՝ 2018 թվականի ապրիլի 9-ին Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորից:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ առկա է հակասություն, և միգուցե այստեղ իսկապես մի մտահոգվելու նյութ կա, բայց իրականում Սահմանադրության անցումային դրույթներում կա սևը ու սպիտակի վրա գրած մի կարևոր նորմ, որտեղ ասվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, այն օրը, երբ ուժի մեջ մտավ Սահմանադրության 7-րդ գլուխը՝ Սահմանադրական դատարանին վերաբերող, Սահմանադրական դատարանի նախկին նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Ուշադրություն դարձրեք, նախևառաջ Սահմանադրական դատարանի նախագահ բառի վրա. շարունակում է պաշտոնավարել մինչև նախորդ Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,- ասել է նա:

Դավիթ Հարությունյանը Վահե Գրիգորյանի հայտարարությունն անվանել է անհիմն՝ հայտարարելով, որ հակառակ պարագայում, այս ընթացքում պետք է Սահմանադրական դատարանի դատավորներ նշանակվեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ SHANTNEWS -ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930