Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի 2019թ. նախատեսված ծախսերն ավելացել են, 2018թ. դեկտեմբերին հաստատված ~3 մլրդ 38 մլն մանաթի փոխարեն կազմելով ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։
Բյուջեի ավելացումն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում է տնտեսական աճով:
Օրենքում փոփոխության մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում։ Փոփոխության մասին հրամանագրվում չի նշվում, թե պաշտպանական ոլորտի, որ ուղղություններում են ավելանալու ծախսերը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռազմինֆո»-ի կայքում: