Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունու ստեղծած հիմնադրամը կծառայի ԵՊԲՀ-ին

Հունիս 20,2019 21:21

«Մշակույթն՝ ուսանողներին» ծրագիրը շարունակում է իր առաքելությունը: ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հոգաբարձուներ խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու նախաձեռնած «Կոմիտաս․ տասը հայտնություն» խորագիրը կրող բարեգործական համերգը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ: Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, որոնց երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է:

Մինչ համերգի մեկնարկը ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված հայտնի բժշկական տոհմերին:

Վահան Արծրունու խոսքով՝ սա իրական ազգային հարստություն է, հիմք, որը ձևավորում է ներկան ու ապագան։ Այս հարստության տերն այն ընտանիքներն են, որոնք կյանքի և մասնագիտության նվիրումով ծառայում են կրթությանը, առողջապահությանն ու բժշկությանը։ «Այս համերգի գաղափարն իմ խոստումն էր՝ ստեղծել հնարավորություն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար, որոնք ունեն խնդիրներ՝ կապված վճարունակության հետ, տալ հնարավորություն, որպեսզի այդ հանգամանքը չանդրադառնա ուսման ընթացքի վրա»,-ասաց նա՝ ավելացնելով՝ ամիսների ընթացքում գաղափարը հասունացել է, որ պետք է ստեղծել մարմին, որը կմիավորի բժշկական տոհմերը, և որոնք օրինակ` կծառայեն ապագա բժիշկների համար: Հայտարարելով «Արծրունի» հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ այսօրվա առիթն ինչպես ստեղծագործական, այնպես էլ մշակութային է, քանի որ մտահաղացումը կերտում է մի նոր մշակույթ՝ այսօրվա համերգը ծառայեցնելով նոր գաղափարի հանրահռչակմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով Վահան Արծրունուն հիմնադրամի ստեղծման համար, նշեց, որ հավատարիմ մնալով սկզբունքներին՝ ԵՊԲՀ-ն կրթում է բարձր բարոյահոգեբանական որակներով քաղաքացիներ, քանի որ բժիշկը հասարակության սյուներից է: «Ուրախ եմ այս դահլիճում տեսնել հայտնի բժշկական տոհմերի ներկայացուցիչներին, որոնց միավորել է բժշկական համալսարանն ու «Արծրունի» ազգանունը»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ հիմնադրամի ստեղծումով կմեկնարկեն մի շարք ծրագրեր՝ ուղղված ուսանողների բարեկեցությանն ու համալսարանի զարգացմանը:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ բժշկական համալսարանը շարունակում է իր հաղթանակած մշակութային կյանքը:

Բարեգործական համերգին ներկա էին անվանի բժիշկներն ու մշակութային գործիչները, որոնց կատարած հանգանակություններից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի բարձր առաջադիմություն ունեցող ԵՊԲՀ ուսանողների ուսման վարձի ֆինանսական աջակցությանը։

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930