Հունիսի 20-ին ժամը 16-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 39-ամյա կալանավոր Մարտին Խաչատրյանը փորձել է Շահումյանի «Գոռ» սգո սրահից փախուստի փորձ կատարել։ Կալանավորված անձին կարճատեւ արձակուրդ էր տրվել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
Ըստ մեր աղբյուրի՝ կալանավորը սգո սրահից դուրս գալով նստել է արդեն շարժիչը միացրած ավտոմեքենա։ Նկատելով դա՝ ՔԿՀ-ի օպերներից մեկը կանգնել է մեքենայի դիմաց՝փակելով սգո սրահի դարպասները։ Կալանավորը չնայած ջարդեց դարպասը, բայց հաջողվեց կանխել փախուստը։
Մարտին Խաչատրյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել։ Այս անգամ մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է «կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Ի դեպ, նկատենք որ վերջին մեկ ամսում սա փախուստի երկրորդ դեպքն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որը նույնպես կանխվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն»-ում վերջին ամիսներին ուժեղացվել է աշխատանքն ու զգոնությունը հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Իշխան Հակոբջանյանի եւ պետի տեղակալ Վարդան Սահակյանի աշխատանքի շնորհիվ։
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ