Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատարանը մի կողմին լսել է, իսկ մյուս կողմին՝ ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար». Հովհաննես Խուդոյան

Հունիս 20,2019 19:55

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ դատավոր Արմեն Դանիելյանի անակնկալ որոշման նպատակը` առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալ, արդարադատության իրականացնելուց խուսափելն է: Այդ մասին, այսօր ասաց պաշտպանը`դատարանում, լրագրողների հետ զրույցում:

Հովհաննես Խուդոյանը չի կիսում դատավորի եւ դատախազության այն դիրքորոշումը, որ պաշտպանական կողմը միտում ունեի` ձգձգելու բողոքի քննությունը: Պաշտպանը հավաստիացնում է, որ իրենց ներկայացրած միջնորդությունը`քննությունը կասեցնել եւ գործը ՍԴ ուղարկել, միտված էր դատական ստուգման տևողությունը կրճատելուն։

«Դրա արդյունքում ոչ թե 7-8 ժամ առարկություն կներկայացնեինք, այլ 2 ժամում կավարտեինք մեր դիրքորոշումները: Նաեւ, եթե դատարանը համարում էր, որ առկա է իրավունքի չարաշահման փաստ, ուներ ողջ գործիքակազմը, ընդհուպ մինչեւ պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Այդ պատճառաբանությունն ընդամենը արդարադատության իրականացումից խուսափելու պատրվակ էր»,- հայտարարեց պաշտպանը`հավելելով, որ  հայտնի չէ, թե այս գործը միջդատական վարույթի կարգով է քննվելու, թե՞ դատական քննության կարգով, քանի որ`ոչ այն փուլում ենք գտնվում, ոչ մյուս. «Բողոքների քննության սկզբից ընդամենը դատարանից ակնկալում էինք, որ տա այդ հարցի պատասխանը, սակայն ողջ քննության ընթացքում դատարանն այդպես էլ չտվեց հարցի պատասխանը: Դատարանը մի կողմին լսել է, իսկ մյուս կողմին՝ ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»:

Պաշտպանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը նույնպես իր առարկությունները կներկայացներ:

Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմեն ԲԴԽ: Պաշտպանն ասաց, որ խնդիր կա, քանի որ ԲԴԽ–ն ամբողջական կազմով չի գործում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930