Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուսման ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ձեռքբերածները եւս կսովորեն անվճար». Սրբուհի Գրիգորյան

Հունիս 20,2019 19:50

ԱԺ-ն այսօր քննարկում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ձեռքբերածները եւս հնարավորություն կունենան պետպատվերով՝ անվճար սովորել: Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ օրենսդրական բացի արդյունքում այս արտոնությունից օգտվում են միայն մանկուց հաշմանդամություն ունեցած, ինչպես նաեւ՝ ուսումնառության ընթացքում առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռքբերածները:

Ի դեպ, նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը Սրբուհի Գրիգորյանին կոչ արեց «հաշմանդամ» բառի փոխարեն «հաշմանդամություն ունեցող» արտահայտությունը կիրառել, նույն խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանն էլ նկատեց, որ ճիշտ մշակույթ ձեւավորելու համար լեզվամտածողությունից է պետք սկսել: Սրբուհի Գրիգորյանը գործընկերների նկատառման հետ համաձայնեց՝ պարզաբանելով, որ ինքն օրենքի անվանում էր ընթերցում, իսկ խոսքում օգտագործում էր «հաշմանդամություն ունեցող» արտահայտությունը: Սրբուհի Գրիգորյանը շեշտեց՝ Գայանե Աբրահամյանի նկատառումը գուցե լավ առիթ հանդիսանա՝ օրենքի անվանման փոփոխությունը նախաձեռնելու համար: Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930