Թբիլիսիում այսօր մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքը: 23 երկրների խորհրդարանականների մասնակցությամբ վեհաժողովի գլխավոր նպատակն էր միջպետական և միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարի շուրջ:
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423424597696710/2423424521030051/?type=3&theater
Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423424597696710/2423429741029529/?type=3&theater
Կարդացեք նաև
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ հանդես եկող պատգամավորները չլքեցին խորհրդարանի դահլիճը։ Վեհաժողովն այս պահի դրությամբ դադարեցրել է աշխատանքը։
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/2423445481027955/
Վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը։
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423604014345435/2423603707678799/?type=3&theater
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423604014345435/2423603941012109/?type=3&theater
Հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում։
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423812587657911/2423811690991334/?type=3&theater
https://www.facebook.com/iveta.tonoyan/videos/pcb.2423812587657911/2423812137657956/?type=3&theater
Իվետա ՏՈՆՈՅԱՆ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր
«Առավոտ». Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով բարեհաջող լքեց պառլամենտի դահլիճը… Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել դահլիճը»: Նաեւ հավելել է. «Շուտով կվերադառնանք բոլորիս կողմից սիրված Հայաստան, տնից լավ տեղ չկա՝ միանշանակ»:
https://www.facebook.com/simonyanalen/videos/2116429658484079/