Իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը քիչ առաջ պատգամավորների քվեարկությամբ ընտրվեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, նրա թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 107, իսկ «դեմ»՝ 4 պատգամավոր:
Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընտրվելուն պես Գրիգոր ԲԵքմեզյանը ստանձնում է լիազորությունները: Հիշեցնենք, որ Բեքմեզյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ