Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը գնում ՍԴ՝ ստանձնելու ՍԴ նախագահի լիազորությունները, ինչպե՞ս են ստիպելու, որ հրաժարական տա Հրայր Թովմասյանը. Վլադիմիր Վարդանյանի մեկնաբանությունը

Հունիս 20,2019 19:20

Այսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», նա նաեւ ասել էր, որ ՍԴ-ում երկու դատավոր կա:

Այս առնչությամբ հարցերին, թե ի՞նչ նկատի ուներ Վահե Գրիգորյանը, ինչպե՞ս թե ՍԴ նախագահի լիազորություններն է կատարելու՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.«ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ-ի նախագահ: Սահմանադրությունը հստակ մեխանիզմներ է սահմանում, ես այդտեղ որեւիցե խնդիր չեմ տեսնում»:

Հարցին՝ նա հստակ հայտարարեց, որ իր ընտրվելուց հետո ՍԴ-ում կա երկու դատավոր եւ ինքը գնում է ստանձնելու ՍԴ դատավորի լիազորությունների կատարումը, ինչո՞ւ նման հայտարարություն արեց, իրավական կարգավորում կա՞՝ նա պատասխանեց. «Մենք թեեւ խոսում ենք թավշյա հեղափոխության մասին, բայց մենք ամբողջությամբ այս հարցում մնում ենք սահմանադրական կարգավորումների ուղեծիրում: Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ ինքը պատրաստվում է կառուցողական երկխոսություն սկսել ՍԴ-ում ներգրաված բոլորի հետ: Քանի դեռ այդ կառուցողական քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող այդ բոլոր պարտականություններն իր վրա վերցնել»:

Դիտարկմանը՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ ճգնաժամ կարող է առաջանալ, ի՞նչ նկատի ուներ՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում: Դա պայմանավորված չի սոսկ թավշյա հեղափոխությամբ, այլ պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2015-ին ուժի մեջ մտած Սահմանադրական կանոնակարգումները դեռ ամբողջությամբ իրացված չեն, այս տեսանկյունից է Վահե Գրիգորյանն ասում»:

Aravot.am-ի հարցին՝ ՍԴ-ն ունի նախագահ եւ նա հրաժարական չի տալիս, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը գնում ՍԴ՝ ստանձնելու ՍԴ նախագահի լիազորությունները, ինչպե՞ս եք ստիպելու, որ հրաժարական տա Հրայր Թովմասյանը: Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Պարոն Գրիգորյանն ասեց, որ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում փորձելու է երկխոսություն ծավալել ՍԴ-ի հետ: Որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ՝ ես միայն կարող եմ ասել,որ մենք պատրաստ ենք հարթակ լինել այդ երկխոսության համար»:

Թե ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ Վարդանյանն այսպիսի բացատրություն տվեց. «ՍԴ-ում կա երկու դատավոր, որոնք ընտրվել են նոր ընթացակարգով, սա միանշանակ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930