Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես վախենում եմ բոլոր այն կոնտակտներից, որտեղ մեր վարչապետն ունի լավ անձնական հարաբերություններ». Արմեն Աշոտյան

Հունիս 20,2019 18:33

«Ես վախենում եմ բոլոր այն կոնտակտներից, որտեղ մեր վարչապետն ունի լավ անձնական հարաբերություններ կամ տեսանյութեր ու լուսանկարներ: Ավելի լավ է ոչ մեկի հետ մտերմություն չանել, բայց այն պրոբլեմները, որ նախկինում չէինք ունեցել, առաջ չբերեն»,-«Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ ում հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լավ են, մենք խնդիրներ ունենք այդ երկրի հետ: Այս առիթով Արմեն Աշոտյանը հիշեց Վրաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները ու ասաց. «Վրաստանի վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ կային, իրենց վարչապետն էլ մեր օջախ է եկել, բայց  պարզվեց, որ այս տարի ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումները Թիֆլիսում և Ախալքալաքում աննախադեպ պետական դիմադրության արժանացան»:

Այնուհետև անդրադարձավ Ֆրանսիայի հետ հարաբերություններին ու ասաց. «Իբր Մակրոնի հետ էր մտերիմ: Չորս-հինգ անգամ հանդիպել են՝ Ազնավուրի թաղմանը, այստեղ են պարել Նիկոլ Փաշինյանն ու Մակրոնը Դվինում, բայց Ֆրանսիան անհասկանալի կերպով բարձիթողի վիճակում էր գտնվում՝ որպես հայկական դիվանագիտության առաջնահերթություն: Մենք ստացանք դատարանների վճիռներ: Ասում են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ունեն  ջերմ հարաբերություններ…ես վախենում եմ բոլոր այն կոնտակտներից, որտեղ մեր վարչապետն ունի լավ անձնական հարաբերություններ կամ տեսանյութեր և լուսանկարներ: Ավելի լավ է ոչ մեկի հետ մտերմություն չանել, բայց այն պրոբլեմները, որ նախկինում չէինք ունեցել, առաջ չբերեն»:

Դառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «ԵՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունեցող վերազգային կառույց է, որտեղ ՀՀ-ն երբեք առաջնահերթություն չի եղել: Մենք հետաքրքիր ենք մեր պրոբլեմներով: ԵՄ-ի նախկինում եղած վերաբերմունքը այս իշխանությունների հանդեպ չշփոթեք պրոտոկոլային հայտարարություններով և ձեռքսեղմումներով բրյուսելյան ֆոնի վրա: Իրականության մեջ ԵՄ-ն շատ լավ հասկանում է, որ այն արժեքները, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, այսօր ընդամենը լոզունգներ են: Այսօրվա վարչապետի խարիզման հասել էր այդպիսի մայրաքաղաքներ. դրանց մի մասը կարծում էր, որ կարող է ժողովրդավարական բարեփոխումներ լինել, մյուսների մտածմունքները շաղկապված էր նրանով, թե կարող է ռուսների դեմ գնա մի օր, դրա համար փորձենք իրենց պահենք»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, դառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ասաց. «Եթե հեղափոխությունը տեղի ունենար Օբամայի կամ Բուշի օրոք, մենք որակյալ այլ հարաբերություններ կունենայինք ԱՄՆ-ի հետ: Հիմա ԱՄՆ նախագահն ասում է, թե ինձ չի հետաքրքրում այն արժեհամակարգը, որը ՀՀ-ում կա: Նա ասում է՝ ինձ կոնկրետ թիվ բերեք, թե ՀՀ-ի և ԱՄՆ-ի առևտրաշրջանառությունն ինչքան է: Ասում է ՀՀ-ն ԱՄՆ–ի 170-րդ գործընկերն է 192 պետությունների շարքում, իսկ Ադրբեջանը 107-108-րդն է»:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Տեղի ունեցավ ինչ-որ գործընթաց, որը որևէ կերպ տրամաբանական հանգույցների մեջ տեղավորել չի ստացվում: Օրինակ՝ փորձ է արվում հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահությունից այլ տեղերում էլ քննարկման առարկա դարձնել: Օրինակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մյունխենյան համաժողովի հետ ձեռք է բերում պայմանավորվածություն հարցն այնտեղ քննարկելու, բայց ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, միայն Աստված ու ինքը գիտի, ինքը չբացառեց, ուրիշ հարց, որ դա տեղի չունեցավ: Տարիներ ի վեր համանախագահության ներքո ինքնորոշման իրավունքի ընկալման առաջմղման համար տարված աշխատանքը, որը որպես իրավունք է, որը հանրությունից չի կարելի օտարել, բերվեց, հասցվեց նաև նրան, որ իբր խաղաղության օրակարգի ներքո մտցվեց բանակցային գործընթացի ներքո հարակից դաշտերում բանակցային սեղան բերվեց, որ այնպիսի լուծում պիտի լինի, որն ընդունելի լինի երեք հանրապետությունների համար: Առաջին հայացքից գեղեցիկ կարող է թվալ, ի՞նչ վատ բան է ասվում, բայց այստեղ կարճ է անցումը դեպի դրանից բխող ռիսկեր: Ադրբեջանը տասնամյակներ պայքարել է նրա համար, որ ղարաբաղյան հանգուցալուծման խնդիրն Ադրբեջանում պիտի լուծվի հանրաքվեով»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930