Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետեւ ինքը հասկացավ, որ այլեւս ՍԴ-ի նախագահ չէ». Նիկոլայ Բաղդասարյան

Հունիս 20,2019 18:25

Այսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», նա նաեւ ասել էր, որ ՍԴ-ում երկու դատավոր կա:

Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց. «Սահմանադրության անցումային դրույթներով, եթե չկա նորմ, որն ասում է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակելու են պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր, իրենք չեն կարող պաշտոնավարել, որովհետեւ իրեն ՍԴ անդամ են»:

Բանն այն է, որ հին Սահմանադրությամբ ՍԴ անդամ էին ընտրում, ոչ թե ՍԴ դատավոր: Նոր Սահմանադրությամբ ասվում է, որ ՍԴ դատավոր պետք է ընտրեն այն կարգով, ինչ կարգով, որ նոր խորհրդարանն ընտրեց Վահե Գրիգորյանին, հետեւաբար մյուսները, բացի Արման Դիլանյանից, չեն հանդիսանում ՍԴ դատավոր, որովհետեւ այդ ընթացակարգով չեն ընտրվել:

Վահե Գրիգորյանը խոսել էր երկխոսության մասին: Հարցին՝ Հրայր Թովմասյանին համոզե՞լն է երկխոսություն ասածը՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ կարծում Վահե Գրիգորյանը համոզելու խնդիր ունի Հրայր Թովմասյանին: Ուղղակի Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետեւ ինքը հասկացավ, որ ինքն այլեւս ՍԴ-ի նախագահ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930